Отзывы о концерте Жанны Блбулян в Ереване 13 апреля 2019 г.

Շատ հաճելի երեկո վայելեցինք ,,Առնո Բաբաջանյան,, համերգասրահում՝ երգ ու երաժշտության, լեփ-լեցուն դահլիճի հետ մտերմիկ խոսք ու զրույցի ուղեկցությամբ, և ես, իհարկե, անչափ ուրախ եմ, որ օրվա ,,մեղավորներն,, ինձ համար շատ թանկ ու սիրելի մարդիկ էին: Վստահ եմ՝ առանձնահատուկ հաճելի էր հենց իրենց՝ Ժաննա Բլբուլյանի ու Նառա Նոյանի համար. ինչ խոսք, երջանկություն է, երբ մայր ու դուստր բեմ են ելնում միասին, միմյանց լրացնելով ու շարունակելով՝ ներկայացնում իրենց արվեստը: Ես համոզված եմ՝ այդ երեկոյի տպավորությունները երկար կուղեկցեն և՛ նրանց, և՛ իսկական արվեստասեր, այնքա՜ն ջերմ հանդիսատեսին, որ ինքնաբուխ ծափերով էր ուղեկցում յուրաքանչյուր ելույթ: Շնորհավորում եմ քրոջս ու զարմուհուս ստեղծագործական համատեղ այդ գեղեցիկ հաշվետվության առթիվ. բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ,,պտուղը ծառից հեռու չի ընկնում,, հայտնի ասույթը հենց այնպես չի ծնվել:
Մենք իհարկե Ժաննայի հետ միասին ստեղծագործական նման հանդիպումներ ունեցել ենք ավելի մեծ բեմերում, առավել բազմամարդ դահլիճներում (,,Արամ Խաչատրյան,, մեծ համերգասրահ, Սպենդիարյա նի անվան օպերայի թատրոն, Փարիզի ,,Դոք Էյֆել,, համերգասրահ) , բայց երևանյան այս հանդիպումն հաստատ առանձնահատուկ ջերմ էր ու լեցուն: Եվ երևի այլ կերպ լինել չէր կարող. չէ՞ որ, բացի այն, որ մայր ու դուստր նման ընդգրկուն ծրագրով միասին հանդես էին գալիս առաջին անգամ՝ դաշնամուրային գեղեցիկ կատարումներով նրանց ,,կողքից աջակցում,, էին նաև Գաբին ու Էլիոտը՝ Նառայի շնորհալի տղաները, ժաննայի սիրելի թոռնիկները...
Երեկոն առանձնահատուկ էր, իհարկե, նաև նրանով, որ Ժաննան ներկայացնում էր իր ,,Գաղտնիքներիս արահետով,, հուշապատումների գիրքը: Անկեղծ ասած, դեռ չեմ հասցրել ընթերցել. այն նոր է դուրս եկել տպարանից, բայց ելնելով այն պատառիկներից, որ ներկայացվեցին երեկոյի ընթացքում, և հաշվի առնելով Ժաննայի անչափ անկեղծ, անմիջական բնավորությունը, հուզական խառնվածքը, նուրբ դիտողականությունն ու գեղեցիկի ընդգծված զգացողությունը, որոնք հրաշալիորեն դրսևորվել ու դրսևորվում են նրա երաժշտության մեջ, պիտի որ հեղինակի հարուստ ներաշխարհը բացող, արվեստագետին ու մարդուն նորովի բացահայտող հետաքրքիր էջերի հանդիպենք անպայման: 
Ինձ հաճելի է տեսնել-համոզվել, որ քույրս միշտ լի է ստեղծագործական ավյունով ու մտահղացումներով, էլ չեմ խոսում նրա բազմաշնորհ, անդադրում դստեր՝ Նառայի մասին: Եվ ուրեմն՝ դեռ էլի նման ջերմ ու անմոռանալի հանդիպումներ կլինեն, ուրեմն՝ ես ու ժաննան դեռ կշարունակենք համատեղ նոր երգեր նվիրել մեր ունկնդիրներին: Մաղթում եմ, որ միշտ ադպես շարունակվի:
Իսկ վերջում, իհարկե, խորին շնորհակալություն երեկոն իրենց մասնակցությամբ այնպես հարստացնող ու գեղեցկացնող տաղանդավոր երգիչներին՝ Նաիրա Մանուչարյանին ու Հրաչյա Սաֆարյանին, դերասանուհի Մարիետա Խոջեյանին, դաշնակահար Վազգեն Տեր-Հարությունյանին և անշուշտ միջոցառման սցենարի հեղինակ ու հմուտ հանդիսավար Կարինե Ավագյանին:
Հատուկ շնորհակալություն ,,Բաբաջանյան,, համերգասրահի տնօրինությանը ջերմ հյուրընկալության համար:

Լևոն Բլբուլյան

Ժաննա Բլբուլյանի բենեֆիսը
Շառլ Բոդլերը իր <<Չարի ծաղիկները>> արձակ բանաստեղծություններից մեկում գրում է <<Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը դուք պետք է արբեք անդադար: Բայց ինչով: Պոեզիայով, առաքինությամբ, սիրով, երաժշտությամբ:
Եվ եթե երբևիցե զգաք, որ Ձեր արբեցումն անցել է, ապա հարցրեք քամուն, ալիքին, թռչունին, աստղին և նրանք կպատասխանեն. Արբենալու ժամն է>>(միքիչ փոփոխված): Լի ու լի արբեցան այդ բոլորով ապրիլի 13-ին նրանք ովքեր Բաբաջանյան սրահում ներկա եղան երգահան, երաժիշտ, բանաստեղծ Ժաննա Բլբուլյանի և նրա դստեր Նառա Նոյանի գրական երաժշտական երեկոյին: Շուրջ 3 ժամ շարունակ ներկաները գտնվում էին ֆրանսիական բոհեմի ու շանսոնի աստղերի մոգական ազդեցության ներքո: Հնչեցին Շառլ Անզնավուրի, Միշել Լեգրանի, Էդիտ Պիաֆի, Ժաննա և Լևոն Բլբուլյանների, Նառա Նոյանի և ուրիշների ստեղծագործությունները, իսկ Ժաննայի թոռները Գաբի Դոգանը և էլիոտ Լեուարը դաշնամուրի վրա կատարեցին առաջինը` սեփական,երկրորդը` Բեթհովենի ստեղծագործությունները:
Ժաննան Փարիզից եկել էր բացահայտելու անցած արահետների գաղտնիքները: Ու թվում էր, թե նա այդ արահետները անցել էր ոտաբոբիկ, մշտապես զգալով հողից իրեն հաղորդվող կենսատու ազդակներն ու լիցքերը: Ժաննայի ու նրա դստեր` Նառայի կանացի առինքնող հմայքը, հնչող սրտամոտ երգերն ու երաժշտությունը, ընթերցվող բանաստեղծություններն ու գրական մյուս գործերը մթնոլորտը լցրել էին մի անիրական ու դյութիչ աուրայով, որը զմայլանքով կլանել էր մեզ` ունկն և ակնդիրներիս: Այդքան սեր, այդքան հմայք, այդքան կանացիություն դժվար, թե ամեն անգամ մեկտեղվ էին, բայց Բլբուլյան ընտանիքի ներկայացուցիչները այն լիուլի մեզ պարգևեցին մեկ երեկոյի ընթքացքում: Այդ գեղեցիկ ու սքանչելի երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել երգչուհի Նաիռա Մանուչորյանը, երգիչ Հրաչյա Սաֆարյանը, դաշնակահար Վազգեն Տեր-Հայրապետյանը, արտիստուհի Մարիետա Խոջայանը, սցենարի հեղինակ և հանդիսավար Կարինե Ավագյանը:
Երեկոյի ավարտից հետո, երբ մտա ետնաբեմ(կուլիսներ) բարեկամուհուս` Ժաննային շնորհավորելու այնտեղ տեսա նաև իմ մի ուրիշ հրաշալի ընկերուհու, փառահեղ մի տիկնոջ, Անժելա Ստեփանյանին, ում և օրվա հերոսուհի
Ժանիի հետ լուսանկարվեցի, լուսանկարվեցի նաև Լևոն Բլբուլյանի և Նառա Նոյանի հետ, իսկ ճեմասրահում տիկնոջս և Նառայի հետ: Խոսքս ավարտեմ վրաց ժամանակակից գրող Գուրամ Օդիշարիայի կանանց նվիրված կենացով. նրանց լույս կենացը… Այն կանանց կենացը, որոնց փաղաքշանքն ու ժպիտը, որոնց շարժ ու ձևը միլիարդ տարեկան է արդեն և որոնց կենացը եպիսկոպոսները անգամ նրանց իսկ առաջ ծնկած էին խմում:Այն կանանց կենացը, ում սերն արդարացվել է… Նրանց երազների կենացը:
Ժաննայի և Նառայի կենացը:
Ժաննայի մանրապատումներից մեկի հերոսուհու, ոչ բարեկիրթ մադամի, ոչ բարեկիրթ պահվածքից դաս առած ասում եմ
-Merci Madam:Մերսի Մադամ:

Fahrad Apujanyan